Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Վերդիի «Ռեքվիեմը»` Պաոլո Միչիկեի բեմադրությամբ

Վերդիի «Ռեքվիեմը»` Պաոլո Միչիկեի բեմադրությամբ
12.09.2017 | 13:02

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստանե բացառիկ մեգաշոուն. Ջ. Վերդիի «Ռեքվիեմըե կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայիե որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:

Հայաստանում առաջին անգամ ներկայացվելիք մեգաշոուն արդեն արժանացել է աշխարհի տասնյակ հազարավոր հանդիսականների բարձր գնահատականին` ցուցադրվելով տարբեր հեղինակավոր բեմերում:
Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, ում Հունաստանում վստահվել է կատարելու Ջ. Վերդիի «Ռեքվիեմըե Մարիա Կալասի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում: Բեմադրությունը և տեսապատկերաշարը՝ Պաոլո Միչիկեի (Իտալիա): Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ` Կոնստանտին Օրբելյան:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ